« ԿՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԸՄԲՌՆԵԼԻ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՄԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԸՄԲՌՆԵԼԻ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՄԸ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մարդու արարման մասին, 11 (PG 44, 155A-B).
 
 
[...] Պատկերը ճշմարտապես պատկեր չէ, եթե չունի իր բնօրինակի բոլոր հատկությունները: [...]
Աստվածության բնորոշ հատկանիշն անըմբռնելի լինելն է. պատկերը պետք է արտահայտի նաև այս հատկությունը: Եթե պատկերի էությունը հնարավոր լիներ ըմբռնել, մինչ իր բնօրինակը ենթակա չէ որևէ ըմբռնումի, այդպիսի տարբերությունը նրան կզրկեր բնօրինակի պատկերը կոչվելու իրավունքից:
Բայց մենք երբեք չենք հասնում սահմանելու մեր հոգևոր մասի բնությունը, ճիշտ ինչպես երբեք չենք հասնում սահմանելու մեր Արարչի բնությունը. [...] սա նշանակում է, հետևաբար, որ մենք այն խորհրդի մեջ, որ մեր ներսում է, կրում ենք անըմբռնելի աստվածության դրոշմը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։