« ՄԱՐԴԸ ԿՅԱՆՔԻ Է ԿԱՆՉՎԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԴԸ ԿՅԱՆՔԻ Է ԿԱՆՉՎԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մեծ Քրիստոնեական, V, 4-7 (PG 45, 21C-D; SC 453, pp. 164-166).
 
 
[...] Եթե մարդը կյանքի է կանչվել, որպեսզի մասնակցի աստվածային իրականություններին, ուրեմն անհրաժեշտ է, որ նրա բնությունն իրեն տա այդպիսի մասնակցության հնարավորությունը: [...] Անհրաժեշտ էր, որ աստվածայինի հետ մի որոշակի նմանություն որպես բնածին հատկություն արձանագրված լիներ մարդկային բնության մեջ, որպեսզի այդ կերպարանակցությունը նրան մղեր բաղձալու այն, ինչն իրեն նույնազգի է: [...]
Սա է պատճառը, որի համար մարդն օժտվել է կյանքով, մտքով, իմաստությամբ և աստվածությանն արժանի բոլոր հատկություններով, որպեսզի դրանցից յուրաքանչյուրն իրեն մղի բաղձալու այն, ինչն իրեն նույնանման է: Եվ քանի որ հավիտենությունն աստվածության բնորոշ հատկություններից է, մեր բնության համար էլ բացարձակապես հարկավոր էր, որ դրանից զուրկ չմնար, այլ՝ իրենում ունենար անմահության սկզբունքը. այդ բնածին հատկության շնորհիվ մարդն ընդունակ է ձգտելու այն բանին, ինչը գերազանցում է իր բնությանը, և պահպանելու հավիտենության իղձը:
Դա ցույց է տալիս աշխարհի արարման պատմությունը, միայն մի խոսքով, որն իր մեջ համաբովանդակում է ամեն բան, երբ ասում է. «Մարդը ստեղծվեց Աստծո պատկերով» (Ծնդ 1, 26): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։