« ՆՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՄԱՀ ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՍԿԻԶԲԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՆՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՄԱՀ ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՍԿԻԶԲԸ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մեծ Քրիստոնեական, 25 (PG 45, 65C-68A; SC 453, p. 258).
 
 
[...] Որ Աստված վերցրել է մեր բնությունը, մի փաստ է, որն իրենից տարօրինակ կամ արտասովոր ոչինչ չի ներկայացնում այն մտքերի համար, որոնք իրականության վերաբերյալ չեն կազմում չափազանց թշվառ մի գաղափար: Ո՞վ կարող է այնքան տկարամիտ լինել, որ տիեզերքին դիտելով չհավատա, որ Աստված ամեն բան է. որ հագնում է տիեզերքը որպես զգեստ, և միաժամանակ պարունակում է այն և նրանում բնակվում է: Այն, ինչը գոյություն ունի, կախում ունի Նրանից, ով գոյություն ունի, և ոչինչ չի կարող գոյություն ունենալ, եթե գոյություն չունենա գրկում Նրա, ով Է:
Հետևաբար, եթե ամեն ինչ Նրա մեջ է և Նա ամեն ինչի մեջ է, ինչո՞ւ ամաչել հավատքի համար, որը մեզ ուսուցանում է, որ մի օր Աստված ծնվել է մարդկային վիճակում, Նա, որ այսօր էլ տակավին գոյություն ունի որպես մարդ:
Արդարև, եթե Աստծո ներկայությունը մեզնում այսօր չի ստանձնում միևնույն կերպարանքը, ինչ այն ժամանակ էր, այդուհանդերձ համաձայն ենք ընդունելու, որ – այսօր, ինչպես այն ժամանակ – Նա հավասարապես մեր մեջ է: Այսօր խառնված է մեր հետ, քանի որ գոյության մեջ է պահում արարչությունը: Այն ժամանակ միացավ մեր բնությանը, որպեսզի այն աստվածացներ Իր հպումով, մահվան ճիրաններից այն խլելուց հետո: [...] Քանի որ Նրա հարությունը մահկանացու բնության համար դառնում է անմահ կյանքին վերադառնալու սկիզբը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։