« ՏԱՐԵՔ ԻՆՁ ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆԸ, ՍԵՐԸ ԴՐԵՔ ԻՄ ՎՐԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԱՐԵՔ ԻՆՁ ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆԸ, ՍԵՐԸ ԴՐԵՔ ԻՄ ՎՐԱ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 4 (PG 44, 845A-B).
 
 
[...] Ապա հոգին ասում է. «Տարե՛ք ինձ գինու մառանը, սերը դրեք իմ վրա» (Երգ 2, 4): [...] Նրա ծարավն այնքա՜ն ուժգին է դարձել, որ այլևս չի գոհանում «իմաստության բաժակով» (Առկ 9, 2): Բաժակի ամբողջ պարունակությունը, նրա բերանի մեջ հեղվելով, նրան այլևս չի թվում, թե կարող է հագեցնել իր ծարավը: Այլ խնդրում է, որ տանեն իրեն գինու մառանը, ուր կարող է իր բերանը մոտեցնել արբեցնող գինիով լիուլի տակառների եզերքին: Ուզում է տեսնել հնձանում ճզմված ողկույզը, և խաղողի այգին, որտեղ հասունացել է այդ ողկույզը, և ճշմարիտ այգու այգեպանին, որ մշակել է այդ ողկույզը: [...]
Սրա համար է, որ ուզում է մտնել մառանը, ուր կատարվում է գինու խորհուրդը: Հազիվ ոտքը ներս է դնում, խոյանում է է՛լ ավելի վեր: Խնդրում է ենթարկվել սիրույն: Արդ սերը, ասում է Հովհաննեսը, Աստված Ինքն է: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։