« ԱՍՏԾՈ ՔԱՂՑՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՈՎԻՆ ՍՊԱՌՎՈՒՄ Է ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՔԱՂՑՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՈՎԻՆ ՍՊԱՌՎՈՒՄ Է ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ »

ԴԻԱԴՈՔՈՍ ՖՈԹԻԿԱՑԻ, Ճանաչողական հարյուր հոդվածներ, 15 (SC 5 ter, p. 92).
 
 
[...] Երբ մարդը սկսում է լիովին զգալ Աստծո սերը, սկսում է, Հոգու զգացողության մեջ, սիրել նաև մերձավորին: Սա՛ է այն սերը, որի մասին խոսում է Աստվածաշունչը:
Հիրավի, ըստ մարմնի ընկերությունն անհետանում է չափազանց հեշտորեն, նվազագույն պատրվակով անգամ: Դրա պատճառն այն է, որ իբրև զոդ չունի Հոգու զգացողությունը:
Ուստի, թեև կարող է պատահել, որ մի որոշակի գրգռվածություն տիրանա այն հոգուն, որի վրա Աստված ազդում է, բայց նա չի հասնում խզելու սիրո կապը: Քանի որ, վերստին բոցավառվելով աստվածային սիրո կրակով, նա մեծ ուրախությամբ փնտրում է մերձավորի սերը, նաև այն դեպքում, երբ նրա կողմից կրել է անարդար վերաբերմունք կամ վիրավորանքներ: Որովհետև հոգին Աստծո քաղցրության մեջ լիովին սպառում է վիճաբանության դառնությունը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։