« ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ՊԱՏԿԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՍԵԼ Է ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ՊԱՏԿԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՍԵԼ Է ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆԸ »

ԴԻԱԴՈՔՈՍ ՖՈԹԻԿԱՑԻ, Ճանաչողական հարյուր հոդվածներ, 89 (SC 5 ter, pp. 149-150).
 
 
[...] Վերածնության մկրտությամբ՝ շնորհը մեզ ընձեռում է երկու բարիքներ, որոնցից մեկն անսահմանորեն ավելի մեծ է, քան մյուսը: Այն մեզ անմիջապես պարգևում է այդ բարիքներից առաջինը. որովհետև այդ նույն ջրում նորոգում է մեզ և փայլեցնում է Աստծո պատկերը: [...]
Ինչ վերաբերվում է մյուսին, այն արդյունավորելու համար շնորհը սպասում է, ակնկալելով մեր համագործակցությունը. դա նմանությունն է: Երբ հոգին սկսում է խորը զգացողությամբ ճաշակել Սուրբ Հոգու քաղցրությունը, հայնժամ պետք է իմանանք, որ շնորհը սկսում է նկարել, պատկերի վրա, նմանությունը: Ինչպես նկարիչները նախ գծում են դիմանկարի միագույն ուրվագիծը, և կամաց կամաց գույնը գույնի վրա ծաղկեցնելով՝ անգամ մինչև մազերը պահպանում են բնօրինակի տեսքը, նույն կերպ է վարվում նաև Աստծո շնորհը. մկրտությամբ սկսում է վերստին ուրվագծել պատկերն այնպիսին, ինչպիսին որ էր, երբ մարդը կանչվեց գոյության:
Հետո, երբ շնորհը տեսնում է, որ մեր ամբողջ կամքով ձգտում ենք նմանության գեղեցկությանը, և որ մերկ ու հանգիստ կանգնում ենք արվեստագետի իր աշխատանոցում, հայնժամ, առաքինությունը առաքինության վրա ծաղկեցնելով և հոգու գեղեցկությունը պայծառության ու վայելչության աստիճաններով վեր բարձրացնելով, նրա վրա դրոշմում է նմանության կնիքը: Հոգևոր զգացողությունը մեզ հայտնում է, որ մեզնում սկսել է ձևավորվել նմանությունը:
Բայց սրա կատարելությունը կարող ենք ճանաչել միայն ներքին լուսավորմամբ: [...] Արդարև, հոգևոր սիրույն ոչ ոք չի կարող հասնել, եթե ամենայն վստահությամբ լուսավորված չէ Սուրբ Հոգու կողմից: [...] Եվ միայն սիրո լուսավորությունն է վրա հասնելով հայտնում, որ պատկերը լիովին հասել է նմանության գեղեցկությանը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։