« ՏԱՍԸ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԱՍԸ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ »

ԴԻԱԴՈՔՈՍ ՖՈԹԻԿԱՑԻ, Ճանաչողական հարյուր հոդվածներ, Նախաբան (SC 5 ter, pp. 84-85).
 
 
[...] Առաջին սահմանում. հավատքը: Գաղափար Աստծո մասին, զերծ՝ կռապաշտությունից:
Երկրորդ սահմանում. հույսը: Մտքի սիրալիր ուխտագնացություն դեպի այն, ինչը մեր հույսի առարկան է:
Երրորդ սահմանում. համբերությունը: Հարատևել առանց դադարի, ներքին աչքերով տեսնելով Անտեսանելին, որպես թե տեսանելի լիներ:
Չորրորդ սահմանում. ագահության բացակայությունը: Ունենալ և տիրել չցանկանալու մեջ ներդնել նույնքան եռանդ, որքան սովորաբար ներդրվում է դրանք ցանկանալու մեջ:
Հինգերորդ սահմանում. ճանաչողությունը: Մեզ առ Աստված տանող մղման մեջ անգիտանալ և անտեսել սեփական անձը:
Վեցերորդ սահմանում. խոնարհությունը: Սեփական արժանիքների շարունակական մոռացումը:
Յոթներորդ սահմանում. զայրույթի բացակայությունը: Չբարկանալու կարողությունը:
Ութերորդ սահմանում. ամբողջականությունը [կամ ներքին ողջախոհությունը]: Ներքին զգացողության անընդհատ միությունն Աստծո հետ:
Իններորդ սահմանում. սերը: Բազմապատկված ընկերություն նրանց նկատմամբ, ովքեր մեզ նախատում են:
Տասներորդ սահմանում. ամբողջական փոխակերպումը: Աստծո վայելքի մեջ, մահվան տագնապը փոխվում է բերկրանքի: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։