« ԱՄԵՆ ԲԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՈՐԵՎԻՑԷ ՄԻ ԲԱՆԻ ԽԱՌՆՎԵԼՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄԵՆ ԲԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՈՐԵՎԻՑԷ ՄԻ ԲԱՆԻ ԽԱՌՆՎԵԼՈՒ »

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Երկնային նվիրապետությունները, XV, 2 (PG 3, 329A-C).
 
 
Սուրբ աստվածաբանները գերէական Էությունը հաճախ նկարագրում են կրակի կերպարանքի ներքո: [...] Զգայական կրակը ներկա է, այսպես ասած, ամենուր, ամեն բան լուսավորում է առանց որևիցէ մի բանի խառնվելու: [...] Շողում է ամբողջական պայծառությամբ և միաժամանակ մնում է գաղտնի, մնալով անճանաչելի այն նյութից դուրս, որն իրեն բացահայտում է: Անհնարին է դիմանալ նրա պայծառությանը, անհնարին է հայել նրան դեմ առ դեմ, բայց նրա զորությունը տարածվում է ամենուր, և այնտեղ, ուր հայտնվում է, ամեն բան ձգում է դեպի ինքը: [...] Այս փոխակերպմամբ, նվիրվում է յուրաքանչյուրի, ով գոնե մի քիչ մոտենում է իրեն. գոյակներին վերածնում է իր կենսատու ջերմությամբ, լուսավորում է նրանց, բայց ինքն իր մեջ մնում է մաքուր ու անխառն: [...] Գործուն է, տիրող, ամենուր ներկա և անտեսանելի: Անտեսվելով, թվում է, թե գոյություն չունի: Բայց շփման արդյունքում, որն իբրև մի աղոթք է, անակնկալ հայտնվում է, խոյանում, տարածվում է շուրջբոլորը: Կրակի հատկություններից դեռ շատերը կարելի էր թվարկել, որոնք որպես զգայական պատկեր հնարավոր է նմանեցնել Աստվածային Պատճառի գործողություններին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։