« ԿՅԱՆՔԸ, ՈՐԻՑ ԲԽՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԿՅԱՆՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿՅԱՆՔԸ, ՈՐԻՑ ԲԽՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԿՅԱՆՔ »

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, Աստվածային անունները, VI, 1.3 (PG 3, 856A.857B).
 
 
[...] Արդ պետք է հռչակենք այն մշտնջենավոր Կյանքը, որից բխում է որևէ կյանք և որի միջոցով յուրաքանչյուր կենդանի էակ, ըստ սեփական կարողության, ստանում է կյանքը: [...] Ե՛վ երբ խոսում ես հոգևոր, բանական կամ զգայական կյանքի մասին, և՛ երբ խոսում ես այն կյանքի մասին, որ սնուցում է ու աճեցնում, կամ ուրիշ որևիցէ կյանքի, որ կարող է գոյություն ունենալ, այն ապրում և կենագործում է շնորհիվ Կյանքի, որը գերազանցում է որևէ կյանքի: [...]
Արդարև, չափազանց քիչ է ասելը, թե այդ Կյանքը կենդանի է: Նա կյանքի Սկիզբն է, կյանքի միակ ակունքը: Նա կատարելագործում և տարբերակում է յուրաքանչյուր կյանք, և յուրաքանչյուր կյանքից մեկնելով է հարկավոր հռչակել Իր գովքը: [...]
Նա արժանի է հռչակվելու այն բոլոր անուններով, որոնք մարդիկ կարող են պատշաճ կերպով վերագրել այդ անասելի Կյանքին: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։