
« ՕՐԵՆՔԻ ՄԻԱԿ ՊԱՏՎԻՐԱՆԸ ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ԿԱՏԱՐՅԱԼ ՍԵՐՆ Է »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
Սբ. Կեսարիուս Արլսացի (470-543). « Ճառեր ժողովրդին, 23, 4-5. Սուրբ Օգոստինոսից ներշնչված » (SC 243).
[...] «Ամեն ոք, որ պահում է ամբողջ Օրենքը, բայց այն խախտում է նույնիսկ մեկ կետում միայն, հանցավոր է դառնում ամբողջի նկատմամբ» (Հկբ 2, 10)։
Ո՞րն է այս միակ պատվիրանը, եթե ո՛չ` ճշմարիտ սերը, կատարյալ սերը։ Նրա մասին է, որ Պողոս Առաքյալը տակավին ասում է. «Ամբողջ Օրենքն, արդարև, իր լիությունը գտնում է միայն մեկ պատվիրանի մեջ. ''Կսիրես մերձավորիդ ինչպես ինքդ քեզ''» (Գղտ 5, 14)։ [...]
Քանի որ ճշմարիտ սերը համբերատար է հակառակության մեջ, և ժուժկալ՝ բարօրության մեջ։ Զորեղ է` ծանր տառապանքների մեջ, զվարթ` բարի գործերի մեջ, վստահասիրտ` փորձության մեջ։ Մեծապես քաղցր է` ճշմարիտ ընկերների հետ, շատ համբերատար` կեղծ ընկերների հետ։ Անմեղ` նենգությունների դիմաց. ողբում է չարագործությունների դիմաց. սփոփանքի շունչ է արձակում ճշմարտության դիմաց։ Ողջախոհ է` հանձինս ամուսնացած Սուսաննայի, այրի Աննայի, Կույս Մարիամի (հմմտ. Դն 13, 1...; Ղկս 2, 36)։ Խոնարհ է, երբ հնազանդվում է Պետրոսին, և ազատ է, երբ մտքեր է փոխանակում Պողոսի հետ։ Մարդկային է` քրիստոնյաների կողմից տրված վկայության մեջ. աստվածային է` Քրիստոսի կողմից տրված ներման մեջ։
Քանի որ ճշմարիտ սերը, թանկագին եղբայրներ, բոլոր Սուրբ Գրվածքների հոգին է, մարգարեության ուժը, ճանաչողության ջիղը, հավատքի պտուղը, աղքատների հարստությունը, մեռնողների կյանքը։ Հավատարմորեն պահպանեցեք այն. ձեր ամբողջ սրտով և ձեր հոգու ուժով նախընտրեցեք այն (հմմտ. Մրկ 12, 30)։ [...]