« ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՋՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՋՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ »

Սբ. Կղեմես Հռոմեացի (Պապ մոտ 90֊100թթ.ին). « Նամակ Կորնթացիներին », 42-44.

 

[...] Առաքյալները Տեր Հիսուս Քրիստոսից ստացան մեր համար Բարի Լուրը. Հիսուս Քրիստոսն առաքվել էր Հորից։ Քրիստոսը, հետևաբար, գալիս է Աստծուց, իսկ Առաքյալները՝ Քրիստոսից. երկու իրականություններն էլ կանոնավոր կերպով բխում են Աստծո կամքից։ Եվ այսպես՝ մանդատը ստացած, Աստծո խոսքով զորացած և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բացարձակ հավաստիությամբ հաստատված, գնացին Աստծո Արքայության գալուստը ավետելու Սուրբ Հոգու հանդեպ անսասան վստահությամբ։ Քարոզելով Խոսքը երկրներում ու քաղաքներում, եպիսկոպոսներ ու սարկավագներ նշանակեցին ապագա հավատացյալների համար. նրանց, որոնց վերաբերյալ փաստագրել էին, Սուրբ Հոգու մեջ, Հավատքի վավերական դիրքորոշումը։ [...]

Եվ ի՞նչ տարօրինակ բան կա, եթե նրանք, որ Աստծուց Քրիստոսի մեջ ստացան այս պաշտոնը, ձեռնադրեցին վերոհիշյալ պաշտոնյաներին։ [...]

Առաքյալները Քրիստոսի՝ մեր Տիրոջ ներշնչմամբ գիտեին, որ վեճեր էին բռնկվելու Եպիսկոպոսի տիտղոսի համար. ուստի, կատարելապես կանխատեսելով ապագան, նշանակեցին Եպիսկոպոսներ և անմիջապես հետո հաստատեցին հաջորդությունը, որպեսզի, երբ նախորդները մահանային, ուրիշ ականավոր այրեր հաջորդեին նրանց՝ նրանց պաշտոնում։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։