« ԵՐԿՐԻ ԵՐԵՍԸ ՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ » (Սղմ 104, 30) – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԿՐԻ ԵՐԵՍԸ ՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ » (Սղմ 104, 30)

Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացի (380-444). Մեկնություն Եսայի Մարգարեի, 5, 5 (PG 70, 1352-1353).
 
 
[...] Քրիստոսը, կամենալով նորոգել աշխարհը և բոլոր մարդկանց վերադարձնել Հոր մոտ, լավագույն վիճակի փոխակերպել բոլոր իրողությունները և վերանորոգել երեսը երկրի, « ծառայի վիճակը ստանձնեց » (Փլպ 2, 7) – Նա՝ տիեզերքի Տերը – և բարի լուրն ավետեց աղքատներին՝ հաստատելով, որ հենց այդ բանի համար էր Ինքն առաքվել։
Աղքատներ ասելով կարող են հասկացվել նրանք, ովքեր տառապում են ամբողջական չքավորության մեջ, բայց նաև, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, բոլոր նրանք, ովքեր հույս չունեն և որ աշխարհում զուրկ են Աստծուց (Եփս 2, 12)։
Քրիստոսին հեթանոսությունից եկած, Նրա հանդեպ հավատքով հարստացած մարդկանց տրվել է երկնքից եկած մի աստվածային հարստություն՝ Փրկության Ավետարանի քարոզչությունը, այդպիսով մասնակից դարձվելով Երկնքի Արքայությանը և վիճակակից Սրբերին, ժառանգներ այն բարիքների, որոնք չեն կարող ո՛չ պատկերացվել, ո՛չ էլ հայցվել.  « Բաներ, որոնք աչքը երբեք չի տեսել, ականջը չի լսել, ո՛չ էլ երբևէ զգացվել են մարդու սրտում. ա՛յս բաներն է Աստված պատրաստել նրանց համար, ովքեր սիրում են Իրեն » (1Կր 2, 9)։
Ինչ վերաբերվում է հրեությունից եկած եղբայրներին, նրանք էլ էին աղքատ, սրտով բեկված, իբրև ստրուկներ և խավարի մեջ ընկղմված։ [...] Բայց եկավ Քրիստոսը, և առաջինը հենց Իսրայելին ավետվեց Իր զորության բարերար ու լուսապայծառ հայտնություններով, և հռչակեց « Տիրոջ ողորմության տարին » և « փրկության օրը »։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։