« ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԼԻՆԵՍ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԼԻՆԵՍ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ »

Սբ. Հիլարիուս Պիկտավիումացի (մոտ 315-367). Երրորդության մասին 1, 37-38.
 
 
[...] Ո՜վ Աստված, Հայր Ամենակալ, կամենում եմ, որ Դու լինես իմ կյանքի գլխավոր նպատակը։ Յուրաքանչյուր իմ խոսք, յուրաքանչյուր իմ զգացմունք, թող որ Քեզ արտահայտի։ [...] Մենք՝ աղքատ ու խեղճ այնքա՜ն, որքան որ ենք, Քեզնից խնդրում ենք այն, ինչ պակասում է մեզ. տոկուն եռանդով քննելու ենք Քո մարգարեների ու Քո առաքյալների խոսքերը, և բախելու ենք այն բոլոր դռները, որ գտնելու ենք փակ՝ ճշմարտության ճանաչման առաջ։
Բայց Քեզնից է կախված աղոթքն ընդունելը, խնդրված բաները շնորհելը, բախողի առաջ բացելը (Ղկս 11, 9)։ [Մարդկային] Բնությունը բռնված է մի տարօրինակ ծուլությամբ, և չենք կարող հասկանալ այն, ինչ վերաբերվում է Քեզ, մեր մտքի տկարության պատճառով։
Բարեբախտաբար, Քո ուսուցումների սերտումը մեզ ի վիճակի է դարձնում հասկանալու Քո Աստվածությունը, և Հավատքին հպատակությունը մեզ բարձրացնում է բնական ճանաչողությունից վեր։ Հույս ենք փայփայում, ուստի, որ Դու սլացք կհաղորդես այս դժվարին ձեռնարկի սկզբում, այն կամրապնդես հարաճուն հաջողությամբ, և կկանչես մեզ մասնակցելու մարգարեների ու առաքյալների Հոգուն։ Կուզենայինք հասկանալ նրանց խոսքերը այն նույն իմաստով, որով դրանք արտասանվել են, և մեկնաբանել դրանք իրենց նշանակությամբ՝ հավատարմորեն ավանդելու համար այն, ինչ դրանք արտահայտել են։ [...] Բացի՜ր մեր առաջ, ուրեմն, խոսքերի անխաբ նշանակությունը, և պարգևի՜ր մեզ լույս՝ հասկանալու համար, խոսքի արդյունավետություն, ճշմարիտ հավատք։ Պարգևի՜ր մեզ կարողություն՝ արտահայտելու այն, ինչին հավատում ենք։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։