
« ԴՈՒ ԵՍ ՔԱՀԱՆԱ ՀԱՎԻՏՅԱՆ, ԸՍՏ ՄԵԼՔԻՍԵԴԵԿԻ ԿԱՐԳԻ »
- 01
- 02
- 03
- 04
Սբ. Հովհան Դամասկացի (670/680-749), « Ուղղափառ հավատքի մասին », 86 (2, 135֊142).
[...] Հացով և գինիով Մելքիսեդեկն ընդունեց Աբրահամին, երբ նա վերադառնում էր օտարներին պարտության մատնելուց հետո (հմմտ. Ծնդ 14, 17-18), նա, որ Ամենաբարձրյալ Աստծո քահանա էր։
Այդ սեղանը նախապատկերն էր այս միստիկ սեղանի(1), այն նույն կերպ, որով այդ քահանան նախապատկերն էր ճշմարիտ Քահանայապետի՝ Քրիստոսի։ Գրված է, իրոք. «Դու ես քահանա հավիտյան, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սղմ 109, 4; Եբր 5, 6)։
Այս հացի պատկերն էին նաև Առաջավորության հացերը (հմմտ. Ել 40, 23; Ղևտ 24, 5-8)։
Սա է, իսկապես, անարատ զոհը, և անշուշտ նաև անարյուն զոհը, որը Տերը մարգարեի բերանով ասել էր, որ Իրեն մատուցվում էր արևածագից մինչև մայրամուտ (հմմտ. Մղք 1, 11)։ [...]
(1) Ի նկատի ունի Պատարագի Սուրբ Սեղանը։