
« ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԻՍՈՒՍԻ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ, ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՄԱՐՄՆԱԿԻՑՆԵՐ ՔՐԻՍՏՈՍԻ »
- 01
- 02
- 03
- 04
Սբ. Հովհան Դամասկացի (մոտ 675-749), « Ուղղափառ հավատքի մասին », 86.
[...] [Սուրբ Պատարագը] կոչվում է «մասնակցություն», որովհետև դրա միջոցով մենք մասնակցում ենք Հիսուսի աստվածությանը։ Կոչվում է նաև «հաղորդություն», և այդպիսին է իսկապես, որովհետև դրա միջոցով ճշմարտապես հաղորդության մեջ ենք մտնում Քրիստոսի հետ, մասնակցում ենք Իր Մարմնին և Իր Աստվածությանը, ինչպես նաև՝ հաղորդության մեջ ենք [մտնում] և միանում ենք մեկս մյուսիս. քանի որ, արդարև, մասնակցում ենք միայն մեկ հացի, բոլորս դառնում ենք Քրիստոսի միայն մեկ Մարմինը (հմմտ. 1Կր 10, 17), միայն մեկ Արյուն և անդամներ մեկը մյուսին (հմմտ. Եփս 4, 25), մինչ անվանվում ենք Քրիստոսի համամարմնակիցներ (հմմտ. Եփս 3, 6)։ [...]
Եթե, արդարև, ամեն առումով միություն է Քրիստոսի հետ և մեկը մյուսների հետ, ուրեմն միացած ենք նաև բոլոր նրանց, ովքեր [Հաղորդությանը] մասնակցում են մեր հետ միասին, ազատ ընտրությամբ։ Այս միությունն, իրոք, կատարվում է ազատ ընտրությամբ, ո՛չ առանց մեր կամքի։
[Հացը և գինին] անվանվում են գալիք իրողությունների նախապատկերումներ ո՛չ այն բանի համար, որ իբրև թե Քրիստոսի Մարմինն ու Արյունը չեն ճշմարտապես, այլ՝ որովհետև այժմ մենք Քրիստոսի աստվածությանը մասնակցում ենք դրանց միջոցով, բայց այն ժամանակ(1) դրան մասնակցելու ենք հոգևոր եղանակով՝ միայն տեսության միջոցով։ [...]