« ԲԱՆԸ ԽՏԱՆՈՒՄ Է ԵՎ ՄԱՐՄԻՆ ԱՌՆՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԲԱՆԸ ԽՏԱՆՈՒՄ Է ԵՎ ՄԱՐՄԻՆ ԱՌՆՈՒՄ »

ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խնդրահարույց հարցեր, 33 (PG 91, 1285C-1288A).
 
 
[...] Բանը(*) խտանում է և մարմին առնում: Սա նախևառաջ կարելի է հասկանալ այս իմաստով, [...] որ մարմնի մեջ Իր գալստյամբ Նա բարեհաճությունն ունեցավ ամփոփվելու, որպեսզի մարմին առներ և մեր մարդկային բարբառով ու առակներով ուսուցաներ մեզ սուրբ և ծածուկ իրականությունների ճանաչողությունը, որը գերազանցում է որևէ լեզվի: [...]
Սա կարելի է հասկանալ նաև այն իմաստով, որ Նա, հանուն մեր սիրո, խորհրդավոր կերպով թաքնվում է արարյալ էակների հոգևոր էություններում, որոնք կարծես տառեր լինեն, ամբողջովին ներկա լինելով նրանցից յուրաքանչյուրում և Իր ամբողջ լիությամբ: [...] Բոլոր տարբերների մեջ թաքնված է Նա, ով հավիտենապես մի և նույնն է. բաղադրյալների մեջ Նա, ով պարզ ու առանց մասերի է. մի օր սկիզբ առածներում Նա, ով անսկիզբ է. տեսանելիում Նա, ով անտեսանելի է. շոշափելիում Նա, ով անհպելի է, [...] :
Սա, ի վերջո, կարելի է հասկանալ այն իմաստով, որ հանուն մեր սիրո, – մեր, որ հասկանալու գործում դանդաղ ենք, – Նա բարեհաճությունն ունեցավ արտահայտվելու Գրության տառերի, վանկերի ու հնչյունների միջոցով, քաշելու համար մեզ Իրեն հետևելու և հոգով Իրեն միանալու: [...]
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։