« ԵԿԵՂԵՑԻՆ ԲՈԼՈՐԻՆ ԿՐԿԻՆ ԱՐԱՐՈՒՄ Է ՀՈԳՈՒ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԿԵՂԵՑԻՆ ԲՈԼՈՐԻՆ ԿՐԿԻՆ ԱՐԱՐՈՒՄ Է ՀՈԳՈՒ ՄԵՋ »

ՄԱՔՍԻՄՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Խորհրդագիտություն, 1 (PG 91, 665C-668B).
 
 
[...] Տղամարդիկ, կանայք, մանուկներ, որոնք միմյանցից խորապես տարբեր են այն հարցերում, որոնք վերաբերվում են ցեղին, ազգությանը, լեզվին, դասակարգին, աշխատանքին, գիտությանը, արժանապատվությանը, ունեցվածքին, [...] բոլորին Եկեղեցին կրկին արարում է Հոգու մեջ: Բոլորի վրա հավասարապես դրոշմում է աստվածային կերպարանք: Բոլորը նրանից ստանում են մի միասնական, անդրժելի բնություն, որն այլևս չի թույլատրում հաշվի առնել այն խորը տարբերությունները, որոնք նրանց միմյանցից զանազանում են: Դրանով բոլորը միավորվում են մի իսկապես ընդհանրական եղանակով:
Եկեղեցում ոչ ոք ոչ մի կերպ բաժանված չէ հասարակությունից, բոլորը – այսպես ասած – ձուլվում են մեկը մյուսի մեջ, շնորհիվ հավատքի պարզ ու անբաժանելի ուժի: [...]
Քրիստոսն այսպիսով ամեն ինչ է ամենքի մեջ, Նա, որ ամեն բան ստանձնում է Իր մեջ, Իր բարության անսահմանափակ և իմաստնագույն զորության համաձայն, որպես մի կենտրոն, որտեղ ճառագայթաձիգ գծերը հանդիպում են միմյանց, որպեսզի միակ Աստծո արարածները օտար կամ թշնամի չմնան միմյանց, չունենալով ընդհանուր մի վայր, ուր կարող են դրսևորել իրենց մտերմությունն ու իրենց խաղաղությունը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։