« ՔՐԻՍՏՈՍԻ ԳՈՐԾԸ ՄԵՐ ՄԵՋ՝ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՍԻ ԳՈՐԾԸ ՄԵՐ ՄԵՋ՝ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐ »

Սբ. Պետրոս Ոսկեխոս (մոտ 406-450). Ճառեր,  50; PL 52, 339.
 
 
[...] Այլոց հավատքի շնորհիվ՝ անդամալույծի հոգին ուր որ է բժշկվելու էր իր մարմնից առաջ։ «Նրանց հավատքը տեսնելով», ասում է Ավետարանը։ Ուշադրություն դարձնենք, եղբայրներ, որ Աստված չի մտահոգվում նրանով, թե ի՛նչ են ցանկանում չտրամաբանող մարդիկ, չի ակնկալում գտնել հավատքը նրա մոտ, ով այն անգիտանում է, [...] կամ նրա մոտ, ով ամուր առողջություն չի վայելում։ Այլ՝ դրա փոխարեն, չի մերժում կատարել այն, ինչ մյուսների հավատքը խնդրում է։ Այս հավատքը շնորհի պարգևներից մեկն է և համաձայնվում է Աստծո կամքի հետ։ [...]
Իր աստվածային բարությամբ, այդ Բժիշկը, որ Քրիստոսն է, ջանք է գործադրում [...] դեպի փրկությունը քաշելու նրանց, ովքեր ենթարկվել են հոգու հիվանդությունների. նրանց, ովքեր իրենց իսկ հանցանքների կողմից ճնշված են խելագարության հասնելու աստիճան։ Նրանք, սակայն, չեն ուզում թույլ տալ բժշկել իրենց։
Եղբայրներ իմ, միա՜յն թե ուզենայինք, եթե բոլորս ուզենայի՜նք մինչև խորքը տեսնել մեր հոգու անդամալուծությունը։ Կնկատեինք, որ իր ուժերից զրկված՝ այն սպառված փռված է մեղքերի մահճի վրա։ Քրիստոսի գործը մեր մեջ՝ կլիներ լույսի աղբյուր։ Կհասկանայինք, որ Նա ամեն օր նայում է մեր թերահավատությանը, որն այսքա՜ն վնասակար է, և մեզ մղում է դեպի բուժիչ դարմանները, զորությամբ սանձելով մեր ապստամբ կամքը. «Քաջալերվի՜ր, որդյակ», ասաց, «քո մեղքերը ներված են քեզ» (Մտթ 9, 2)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։