« ՏԵ՜Ր, ԴՈՒ ԼՈՒՅՍ ԵՍ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵ՜Ր, ԴՈՒ ԼՈՒՅՍ ԵՍ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022), « Տաղեր », 18 (SC 174).
 
 
[...] Ո՞վ կարող է, Տե՜ր, խոսել Քո մասին։
Անըմբռնելի ու անհասանելի են Քո գործերը,
Քո փառքն ու Քո ճանաչողությունը։
 
Եվ սակայն,
մենք ունենք Հույսը,
տիրապետում ենք Հավատքին,
և գիտենք Սերը, որ տվել ես մեզ,
անսահմանափակ, անասելի,
որին ոչինչ չի կարող պարունակել.
այն լույս է, անմերձենալի լույս,
լույս, որ ներգործում է ամեն ինչի մեջ։
 
Ի՞նչ չի անում, իրոք, այս լույսը,
ի՞նչ այն չէ։
Հմայք ու բերկրանք է,
անուշություն ու խաղաղություն,
ողորմություն անստվեր,
կարեկցանքի վիհ,
անտեսանելի, [բայց] այն տեսնում ենք,
և այն ըմբռնում ենք՝
առանց պարունակել կարողանալու։
 
Անհպելի, անշոշափելի,
կարող է ընկալվել հոգու կողմից։
Երբ այն ունեմ, չեմ նկատում դա.
այն տեսնում եմ միայն երբ հեռանում է.
նետվում եմ հասնելու նրան,
և այն ամբողջովին անհետանում է։
Չգիտեմ ի՛նչ անել, և հալումաշ եմ լինում։
Սովորում եմ խնդրել և փնտրել
արցունքներով ու մեծ խոնարհությամբ,
և իբրև հնարավոր բան չհամարել այն,
ինչը որ գերազանցում է բնությանը,
ո՛չ էլ որպես իմ կարողության
կամ մարդկային ճիգ ու ջանքի արդյունք,
երբ այն գալիս է ինձ
Աստծո կարեկցանքից
և Իր ողորմությունից։ [...]
 
Լույսը հրավիրում է լռության
և ուսուցանում է խոնարհությունը,
որն ամեն ինչ կարող է։
Երբ այն ձեռք եմ բերում և դառնում եմ խոնարհ,
այդ պահից սկսած
այն նույնպես անբաժանելիորեն մնում է իմ հետ,
միանում է ինձ և ինձ լուսավորում է.
նայում է ինձ և ես նայում եմ իրեն։
Իմ սրտի մեջ է և գտնվում է Երկնքում.
հայտնում է ինձ Գրվածքները,
ինձ բերում է ճանաչողությունը
և ինձ ուսուցանում է խորհուրդներ,
որոնք արտահայտելու կարողությունը ես չունեմ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։