
« ՔՐԻՍՏՈՍԸ ՄԵԶ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԱՍՏՎԱԾՆԵՐ, ՄԱՐՄԻՆ ԻՐ ՄԱՐՄՆԻՑ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (949-1022), « Բարոյախոսական հոդվածներ », 1, 10.
[...] Քանի որ Աստծո Բանը(1) մեկ անգամ ընդմիշտ մարմին առավ Կույսից և մարմնապես ծնվեց նրանից անարտահայտելի ու ամեն խոսք գերազանցող կերպով, և, հետևաբար, անհնարին է, որ կրկին մարմնանա և մարմնապես ծնվի մեզնից յուրաքանչյուրից, [ուրեմն] ինչպե՞ս է անում, [որ գալիս է բնակվելու մեզնից յուրաքանչյուրի մեջ]։
Իր այդ անարատ Մարմինը, որ վերցրեց Մարիամի՝ Աստծո ամենանարատ Մոր սուրբ արգանդից, ում միջոցով որ ծնվեց մարմնապես, Նա Իր այդ անարատ Մարմինը բաշխում է մեզ որպես կերակուր, և երբ ուտում ենք այն, մեզնից՝ Իր այս Մարմինը արժանավոր կերպով որպես կերակուր ստացող հավատացյալներիցս յուրաքանչյուրը, մեր մեջ անթերի ու ամբողջական կերպով ունենում ենք մարմնացած Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն Ինքնին և Կույսի՝ մաքրագույն Մարիամի Որդուն, Ով նստած է Հայր Աստծո աջ կողմում, համաձայն այն խոսքի, որն Ինքն իսկ ասել է. «Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, բնակվում է իմ մեջ, և ես՝ իր մեջ» (Հվհ 6, 56). և սա՝ առանց որ Նա կարիքն ունենա այլևս դուրս գալու [Իր երկնային Արքայությունից] կամ մարմնապես [կրկին] ծնվելու կամ մեզնից [համբարձմամբ] բաժանվելու, որովհետև այլևս մարմնի համաձայն չէ, որ գիտենք, որ մեր մեջ է որպես նորածին, այլ՝ Նա մեր մարմնի մեջ է անմարմին եղանակով, անասելի ձևով միաձուլված մեր գոյացությանն ու մեր բնությանը, և մեզ դարձնում է աստվածներ, քանի որ միանում ենք Իր իսկ Մարմնին, [դառնում ենք] մարմին Իր Մարմնից և ոսկր Իր ոսկորներից (հմմտ. Ծնդ 2, 23; Եփս 5, 30)(2)։
Սա այն ամենամեծ գործն է, որ մեր մեջ իրականացրել է Իր անճառելի փրկարար տնօրենությունը և Իր անասելի գթասրտությունը. սա այն խորհուրդն է՝ ամեն ահով լի, որի մասին հրաժարվում էի գրել, և որը երկնչում էի քննարկել։ [...]