« ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, ՈՐԻՆ ՀԱՅՐԸ ԿՈՒՂԱՐԿԻ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ, ՆԱ ՁԵԶ ԿՈՒՍՈՒՑԱՆԻ ԱՄԵՆ ԲԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, ՈՐԻՆ ՀԱՅՐԸ ԿՈՒՂԱՐԿԻ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ, ՆԱ ՁԵԶ ԿՈՒՍՈՒՑԱՆԻ ԱՄԵՆ ԲԱՆ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). « Տաղ 21 »; SC 174.
 
 
[...] Նրանք, ովքեր որպես ուսուցիչ ունեն Հոգուն,
մարդկային ճանաչողության կարիքը չունեն,
այլ՝ Հոգու լույսով լուսավորված,
հայում են Որդուն, տեսնում են Հորը,
և պաշտում են Անձերի Երրորդությունը,
միակ Աստծուն, որ Մեկ է անճառելի կերպով։
[...]
Բա՛վ է, ո՜վ մարդ,
դողա՛, դու, որ բնությամբդ մահկանացու ես,
և հիշիր, որ ոչնչից ես ստեղծվել
և մորդ արգանդից դուրս գալով՝
արդեն ստեղծված ես տեսել աշխարհը քո համար։
Եթե դու կարողանայիր ճանաչել երկնքի բարձրությունը,
կամ բացատրել արևի,
լուսնի ու աստղերի բնությունը,
թե որտե՛ղ են գտնվում տեղադրված կամ թե ինչպե՛ս են տեղաշարժվում, 
[...] կամ նույնիսկ հողի բնությունը, որից դուրս ես քաշվել դու,
նրա սահմաններն ու նրա չափսերը, մեծությունն ու լայնությունը, [...]
եթե բացահայտած լինեիր բոլոր գոյությունների նպատակը,
և հաշված լինեիր ծովի ավազն
ու կարողանայիր նաև ճանաչել նրա բնությունը, [...]
այնժամ կկարողանայիր պատկերացնել քո Արարչին,
թե ինչպե՛ս Երրորդության մեջ կա Միություն առանց շփոթության 
և Միության մեջ կա Երրորդություն առանց բաժանման։
Փնտրի՛ր Հոգին։ [...]
Թերևս Աստված կմխիթարի քեզ ու քեզ այն կտա,
ինչպես քեզ արդեն տվել է տեսնել աշխարհը
և արևն ու ցերեկվա լույսը,
այո՛, այժմ բարեհաճությունը կունենա լուսավորելու քեզ միևնույն ձևով, [...]
կլուսավորի քեզ Եռակի Արևի լույսով, [...]
այնժամ կհասկանաս Հոգու շնորհը.
նաև երբ բացակա է, ներկա է Իր զորությամբ.
ներկա լինելով, տեսանելի չէ՝ աստվածային բնության պատճառով.
ամենուր է և ոչ մի տեղ։
Եթե ցանկանում ես տեսնել Նրան զգայարաններով,
որտե՞ղ կկարողանաս գտնել Նրան։
Ոչ մի տեղ, կասես պարզապես։
Բայց եթե ուժն ունես նայելու Նրան հոգևորապես,
Նա Ինքը կլուսավորի քո հոգին
ու կբացի քո սրտի աչքերը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։