« ԱՅՆՏԵՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՍՆԵԼՈՒ, ՍԻՐԵԼՈՒ, ՓԱՌԱԲԱՆԵԼՈՒ ԵՆՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՆՏԵՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՍՆԵԼՈՒ, ՍԻՐԵԼՈՒ, ՓԱՌԱԲԱՆԵԼՈՒ ԵՆՔ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Աստծո քաղաքի մասին, XXII, 30, 4.5 (PL 41, 803-804).
 
 
[...] Այնտեղ, խաղաղության մեջ, տեսնելու ենք, որ Նա է Աստված, [...] մենք՝ անհավատարիմներս այն Աստծուն, որը մեզ աստվածներ կդարձներ, եթե ապերախտությունը մեզ բաժանած չլիներ Իր հետ հաղորդությունից: [...] Իր կողմից վերստին արարված և առավել առատ շնորհի մեջ կատարելագործված, տեսնելու ենք, հավիտենական այդ հանգստի մեջ, որ Նա է Աստված, Նա, որով մենք լցվելու ենք լիուլի, քանի որ Նա լինելու է ամեն բան ամենքի մեջ: [...] Այդ օրը լինելու է մեր շաբաթը, որ մայրամուտ չի ունենալու, և ավարտվելու է մի հավիտենական Կիրակիով, Քրիստոսի հարության բացահայտ հայտնությամբ, որը բոլորին պարգևելու է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի մշտնջենավոր լիությունը: Այնտեղ խաղաղության մեջ ենք լինելու և տեսնելու ենք, տեսնելու և սիրելու ենք, սիրելու և փառաբանելու ենք: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։