« ԱՍՏԾՈ ՄԵՋ Է ԲԽՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՄԵՋ Է ԲԽՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐԸ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Մեկնություն Հովհաննեսի Ա. Նամակի, IV, 6 (PL 35, 2009; SC 75, p. 230).
 
 
[...] Տեսնելու ցանկությունը Հավատքն է:
Տիրելու ցանկությունը Հույսն է:
Վայելելու ցանկությունը Սերն է:
Սպասումով Աստված սաստկացնում է ցանկությունը:
Ցանկությամբ՝ փորում է հոգիները:
Փորելով՝ նրանց դարձնում է առավել տարողունակ Իրեն ընդունելու: [...]
 
***
 
ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Մեկնություն Սաղմոսաց, XLI, 2 (PL 36, 465).
 
 
[...] Վազի՛ր դեպի աղբյուրները, փափաքի՛ր ջրերի ակունքները:
Աստծո մեջ է բխում կյանքի աղբյուրը, որ չի կարող չորանալ:
Նրա լույսի մեջ գտնվում է մի լույս, որին ոչինչ չի կարող նսեմացնել:
Թող քո ցանկությունն ուղղվի դեպի այդ լույսը, որին աչքերդ չեն ճանաչում: Այդ լույսը տեսնելով, ներքին աչքը սրվում է:
Այդ աղբյուրից խմելով, ներքին ծարավն առավել սաստիկ է դառնում: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։