« ՈՉ ՈՔ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԻՆՔՆ ԻՐ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՉ ՈՔ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԻՆՔՆ ԻՐ ՄԵՋ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Մեկնություն Սաղմոսաց, CXXI, 6 (PL 37, 1623).
 
 
[...] Եղբայրներ, մի՞թե տևում են մեր տարիները: Նրանք օր օրի անէանում են: Եղածներն այլևս չկան, գալիքները դեռևս չկան: Առաջիններն անցել են, գալիքները գալու են սոսկ իրենց հերթին անցնելու համար: Այսօրը գոյություն ունի միայն այն պահին, երբ խոսում ենք: Օրվա առաջին ժամերն անցել են, մյուսները դեռևս գոյություն չունեն. գալու են, բայց ոչնչության մեջ թափվելու համար: [...] Ոչ ոք կայունություն չունի ինքն իր մեջ: Մարմնի տիրապետության տակ չէ էությունը, մարմինը չի մնում ինքն իր մեջ: Փոփոխվում է ըստ տարիքի, փոփոխվում է ժամանակի և վայրերի բերումով, փոփոխվում է հիվանդությունների և պատահարների պատճառով: Աստղերն առավել կայուն չեն. ունեն իրենց ծածուկ փոփոխությունները, թավալվում են տիեզերքի տարածության մեջ, [...] կայուն չեն, նրանցում չէ էությունը:
Մարդու սիրտն էլ հաստատուն չէ: Որքա՜ն մտքեր, որքա՜ն իղձեր ու ձգտումներ ալեկոծում են նրան, որքա՜ն հաճույքներ քարշ են տալիս նրան այս ու այն կողմ և բզկտում են: Մարդու միտքն իսկ, թեև օժտված է բանականությամբ, փոփոխվում է, նրա տիրապետության տակ չէ էությունը: Ուզում է և չի ուզում, գիտի և անգիտանում է, հիշում և մոռանում է: Ոչ ոք իր մեջ չունի էության միասնությունը: [...] Բազմաթիվ տառապանքներից, հիվանդություններից, դժվարություններից ու հոգնատանջ աշխատանքներից հետո խոնարհաբար վերադառնում ենք այն Մեկին: Մտնում ենք այն քաղաքը, որի բնակիչները մասնակցում են միևնույն էությանը: [...]
 
***
 
ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Ճառեր, CCCXLVI, 1 (PL 38, 1522).
 
 
[...] Կյանքն առանց հավիտենականության անարժան է կրելու կյանք անունը: Ճշմարիտ է միայն հավիտենական կյանքը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։