« ՔՐԻՍՏՈՍ-ՄԱՐԴՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴՈՒ ԳՆՈՒՄ ԵՍ ԴԵՊԻ ՔՐԻՍՏՈՍ-ԱՍՏՎԱԾԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՔՐԻՍՏՈՍ-ՄԱՐԴՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴՈՒ ԳՆՈՒՄ ԵՍ ԴԵՊԻ ՔՐԻՍՏՈՍ-ԱՍՏՎԱԾԸ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Ճառեր, CCLXI, 7-8 (PL 38, 1206).
 
 
[...] «Բանը մարմնացավ և բնակվեց մեր մեջ» (Հվհ 1, 14): Քրիստոս-մարդու միջոցով դու գնում ես դեպի Քրիստոս-Աստվածը: Աստված անշուշտ անդին է: Բայց մարդացել է: Այն, ինչը որ հեռավոր էր, մի մարդու միջնորդությամբ դարձել է մերձավորագույն: Աստված է վայրը, ուր դու բնակվելու ես: Մարդն է միջոցը, որի շնորհիվ գալու ես: Քրիստոսը միաժամանակ ճանապարհն է, որին պետք է հետևես, և նպատակակետն է, որին պետք է հասնես: Նա՛ է «Բանը, որ մարմնացել է և բնակվել է մեր մեջ»: Ստանձնեց այն՝ ինչը որ չէր, առանց կորցնելու այն՝ ինչը որ էր: Նրանում երևում էր մարդը և թաքնված էր Աստվածը: Մարդը սպանվեց և Աստվածն արհամարհվեց: Բայց Աստված հայտնի դարձրեց Իրեն և մարդը հարություն առավ: [...] Քրիստոսն Ինքը մարդ է և Աստված: [...] Ամբողջ Օրենքը կայանում է այս երկու պատվիրանների մեջ. «Սիրիր Տիրոջը, քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»: Եվ. «Սիրիր քո մերձավորին ինչպես ինքդ քեզ: Այս երկու պատվիրանների վրա են հիմնվում ամբողջ Օրենքն ու Մարգարեները» (Մտթ 22, 37.39): Բայց, հանձինս Քրիստոսի, դու ունես ամենը: Ուզո՞ւմ ես սիրել քո Աստծուն: Նրան հանձինս Քրիստոսի ունես: [...] Ուզո՞ւմ ես սիրել քո մերձավորին: Նրան հանձինս Քրիստոսի ունես: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։