
1. - Աղոթք՝ Աստծո ճանաչումը ձեռքբերելու համար (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
Դու մե՜ծ ես, Տե՜ր, և արժանի ես գովքի, մե՜ծ է զորությունդ, իսկ իմաստությունդ՝ անքանակ (հմմտ. Սղմ 47, 1; 95, 4; 144, 3; 146, 5)։ Եվ մարդը կամենում է փառաբանել Քեզ: Մարդը՝ այս փոքրիկ մասնիկը Քո արարչության, որ կրում է ճակատագիրն իր մահկանացու, որ կրում է փաստը իր մեղքի (հմմտ. 2Կր 4, 10), և փաստը, որ Դու հակառակ ես հպարտներին (հմմտ. Հկբ 4, 6; 1Պտ 5, 5)։ Եվ այնուամենայնիվ, մարդը՝ այս փոքրիկ մասնիկը Քո արարչության, կամենում է փառաբանել Քեզ: Դու Ինքդ ես նրան մղում զմայլվելու փառաբանությանդ մեջ, որովհետև մեզ ստեղծել ես Քո համար, և անհանգիստ է մեր սիրտը, քանի դեռ հանգիստ չի գտնում Քո մեջ: [...]
Ո՞վ կարող է հանգստացնել ինձ Քո մեջ, ո՞վ կարող է բերել Քեզ սրտիցս ներս՝ այն արբեցնելու: Հայնժամ կմոռանայի բոլոր տառապանքներս (հմմտ. Երմ 44, 9) և իմ միակ բարիքին կփարվեի. Քեզ:
Ի՞նչ ես Դու իմ համար: Ողորմի՜ր, որպեսզի կարողանամ խոսել։ Եվ ի՞նչ եմ ես ինքս Քո համար, որ պատվիրում ես ինձ սիրել Քեզ և զայրանում ես իմ դեմ (հմմտ. Սղմ 84, 6) և սպառնում ծանր հետևանքներ, եթե չհնազանդվեմ, կարծես թե թեթև դժբախտություն է Քո հանդեպ սիրո բացակայությունը: Ա՜հ, ասա՜ ինձ, հանուն Քո ողորմության, Տեր Աստված իմ, ի՞նչ ես իմ համար: Ասա՜ հոգուս. «Քո փրկությունն եմ ես» (Սղմ 34, 3): Ասա՜ այս խոսքերը, որպեսզի ես լսեմ: Ահա՛, սրտիս ականջները շուրթերիդ առջև են, Տե՜ր: Բա՜ց դրանք և ասա՜ հոգուս. «Քո փրկությունն եմ ես»: Հետևելով այս ձայնին՝ ես Քեզ կհասնեմ, բայց Դու մի՛ թաքցրու ինձնից երեսդ (հմմտ. 2Օր 31, 17; 32, 20): Թող որ ես մեռնեմ ո՛չ թե մեռնելու, այլ՝ երեսդ տեսնելու համար: [...]
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Խոստովանություններ », 1, 1.5.