
10. - Տարածական հասկացողության անպատշաճությունը (Օգոստինոս Հիպպոնացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Ընդհանրական[1] վարդապետությունը մեծագույն հիմարություն է համարում հավատալը, թե Աստված բովանդակվում է մի որևէ վայրում, որքան էլ որ այդ վայրը անծայրածիր լինի, կամ տարածությունների մեջ, որքան էլ որ դրանք հսկայածավալ լինեն. նաև ամբարշտություն է համարում կարծելը, թե Նա կամ Նրա մի մասը շարժվում է և անցնում վայրից վայր: Ով մտածում է, թե Նրա գոյացությունից և բնությունից ինչ որ մի բան կարող է որևիցէ մի կերպ ենթարկվել այլայլման կամ փոփոխության, համարվում է իսկապես խելագար և ամբարիշտ:
Հետևաբար, եթե մեր մոտ հանդիպում են երեխաներ, որոնք Աստծուն պատկերացնում են մարդկային կերպարանքով և կարծում են, թե Նա հե՛նց այդպիսին է, – ոչի՛նչ ավելի խորշելի չէ, քան այս կարծիքը, – հանդիպում են նաև բազմաթիվ տարեցներ, որոնք իրենց մտքով հայում են աստվածային վեհությանը, որը մնում է անհասանելի և անփոփոխելի՝ ո՛չ միայն մարդկային մարմնից վեր, այլ նաև՝ մարդկային մտքից իսկ վեր: Եվ այս տարբեր տարիքները, ինչպես ասացինք, զանազանվում են ո՛չ թե ժամանակով, այլ՝ առաքինությամբ ու խոհեմությամբ[2]: [...] Նրանք, ուրեմն, որոնց Ընդհանրական Եկեղեցին երեխաների նման կրում է գրեթե իր գրկում, որտեղ նրանք, եթե չեն հափշտակվում հերետիկոսների կողմից, սնվում են որքա՛ն որ կարող են և որքա՛ն որ թույլ են տալիս իրենց ուժերը, մեկը՝ մի ձևով, մյուսը՝ մի ուրիշ ձևով, հասնում են առնական տարիքին, որպեսզի այնուհետև հասնեն լիակատար հասունությանն ու իմաստուն ծերությանը: [...]
Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Ընդհանրական Եկեղեցու բարքերը », 1, 17.