14. - Աստվածային ամենուրեքության անմարմնականությունը (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

14. - Աստվածային ամենուրեքության անմարմնականությունը (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Չի կարելի ասել, թե Աստված լցնում է տիեզերքն այն նույն ձևով, որով [այն] լցնում են ջուրը, օդը, լույսն ինքնին, այնպես, որ մի փոքր մաս լցնի Իր ավելի փոքր մասով, իսկ ավելի մեծ մի մաս՝ Իր ավելի մեծ մասով: Նա կարողությունն ունի լինելու ամենուրեք ամբողջական՝ առանց որևէ վայրում փակված լինելու, գալու՝ առանց հեռանալու այն վայրից, որտեղ գտնվում էր, և գնալու՝ առանց լքելու այն վայրը, որտեղից եկել էր:

Մարդու հոգին զարմանում է աստվածային այս հատկությամբ, և, քանի որ այն չի ըմբռնում, և ո՛չ իսկ հավատում է դրան. հոգին, սակայն, դրանով թող որ զարմանա միայն այն բանից հետո, երբ կզարմանա ինքն իրենով, եթե իհարկե կկարողանա անել դա. թող որ որոշ չափով վեր բարձրանա մարմնից և հասկանա, թե ո՛վ է իր մեջ նա, ով գործածում է մարմինը: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Նամակներ », II, 137, 4-5 (Վոլուսիանուսին).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։