2. - Արարչի Անձը (Բարսեղ Կեսարացի) – Գրադարան – Mashtoz.org

2. - Արարչի Անձը (Բարսեղ Կեսարացի)

[...] Ինչպես որ բրուտը, միևնույն արվեստի կիրառմամբ, պատրաստում է անոթների մի անթիվ քանակ, առանց դրանով սպառելու իր սեփական հնարավորություններն ու կարողությունները. նույն ձևով` այս տիեզերքի Ճարտարապետը ևս, Ում զորությունը չի սահմանափակվում սոսկ մեկ աշխարհով, այլ` տարածվում է անսահմանափակ կերպով, գոյության կանչեց, կամքի ակնարկով միայն, վիթխարի մեծությունը այն ամեն ինչի, որ մենք տեսնում ենք:

Եվ ուրեմն, եթե աշխարհն ունի սկիզբ և արարվել է, փորձիր ուսումնասիրել, թե ո՞վ է եղել այս սկզբի և այս արարչագործության հեղինակը: Մանավանդ թե, որպեսզի Նրան մարդկային մտածողության օգնությամբ փնտրելիս որևէ կերպ չշեղվենք ճշմարտությունից, Նա կանխեց մեզ՝ սովորեցնելով. «Սկզբում Աստված ստեղծեց», որպեսզի մեր հոգիների մեջ դրոշմի, որպես կնիք և պաշտպանություն, Աստծո Ամենասուրբ Անունը:

Երանություն, անհուն բարություն, սիրո առարկա բոլոր բանական էակների համար, ամենացանկալի գեղեցկություն, գոյության սկիզբ և կյանքի աղբյուր, հոգևոր լույս, անմատչելի իմաստություն. այսպիսին է Նա, Ով սկզբում ստեղծեց երկինքն ու երկիրը: [...]

 

Սբ. Բարսեղ Կեսարացի (329-379), « Արարչագործության վեց օրերի մասին », 1, 2.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։