
4. - Տեսանելի առարկաների անունը արտահայտում է անտեսանելին (Հիլարիուս Պիկտավիումացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Մենք քաջ գիտենք, որ աստվածային իրականությունները սպառիչ կերպով բացատրելու համար չեն կարող բավարար լինել ո՛չ մարդկային գովեստը, և ո՛չ էլ մարդկային բնության հետ համեմատությունը։ Արդարև, այն, ինչը որ անարտահայտելի է, չունի բացատրվելու եղանակ, ո՛չ էլ ենթակա է բացատրության. այն, ապա, ինչը որ հոգևոր է, հստակ կերպով զատված է մարմնավոր իրականություններից և դրանց հետ որևէ համեմատությունից։
Սակայն, քանի որ այստեղ խոսում ենք աստվածային իրականությունների շուրջ կատարվող ուսումնասիրության մասին, այս հասկացությունները, որոնք մեր ստեղծված միտքը համենայն դեպս պարունակում է, նա դրանք պետք է արտահայտի իր էությանը և իր արտահայտչամիջոցներին բնորոշ գործածության համաձայն. սա համաչափ չէ Աստծո արժանապատվությանը, այլ՝ պայմանավորված է մեր հոգու տկարությամբ։ Կփորձենք, հետևաբար, մեր գաղափարային և լեզվական կաղապարների համաձայն հասկանալի դարձնել այն, ինչը որ, համենայն դեպս, գիտենք և ըմբռնում ենք։
Կամենում ենք, ուստի, հանձնարարել, որ ոչ ոք չկարծի, թե մենք Աստծո մասին մտածում ենք մարմնավոր իրականություններին հարիր ձևով, այն դեպքերում, երբ կարող է պատահել, որ որևիցէ մի բան ենք առաջարկում որպես համեմատություն, – մի բան, որ ընդհանուր կերպով բնորոշ է մարդկանց. – և հետևաբար՝ նաև այն, որ չկարծվի մեր մասին, թե մենք Աստծո մասին դատում ենք մարմնավոր իրականությունների նման՝ հոգևոր իրականությունները հավասարեցնելով մեր մտածելակերպին ու ապրելակերպին. մենք միայն առաջարկում ենք տեսանելի իրականությունների եզակիությունը՝ հասնելու համար անտեսանելի իրականությունների ճանաչողությանը։ [...]
Սբ. Հիլարիուս Պիկտավիումացի (315-367), « Երրորդության մասին », 4, 2.