
5. - Աստծո ամենակարողությունը (Կյուրեղ Երուսաղեմացի)
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
[...] Ոչինչ չի խուսափում Աստծո իշխանությունից: Նրա մասին, արդարև, Սուրբ Գիրքն ասում է. «Քանի որ ամեն ինչ քո ծառան է» (Սղմ 118, 91): Իսկապես, ամեն ինչ ծառայում է Աստծուն. մանավանդ թե՝ միայն ու բացառապես Նրա Որդին և Նրա Սուրբ Հոգին են դուրս մնում այս «ամեն ինչ»ից: Եվ «ամեն ինչը», որ ծառա է, ծառայում է Տիրոջը միակ Որդու միջոցով և Սուրբ Հոգու մեջ:
Աստված տիրում է ամեն ինչին՝ Իր համբերատարությամբ հանդուրժելով նույնիսկ մարդասպաններին, գողերին ու անառակներին: Սահմանված ժամանակին, սակայն, Նա յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իրենց արժանիքների, որպեսզի նրանք, ովքեր դարձի չբերեցին իրենց սրտերը՝ հակառակ իրենց տրված բազում հնարավորությունների, է՛լ ավելի խստորեն դատապարտվեն:
Մարդկանց թագավորները նրանք են, ովքեր թագավորում են երկրի վրա, բայց ո՛չ առանց ի վերուստ տրված իշխանության: Դա Նաբուգոդոնոսորն արդեն գիտակցեց իր անձնական փորձառությամբ, երբ ասաց. «Նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է. Նրա իշխանությունը տարածվում է սերնդից սերունդ» (Դնլ 4, 31): [...]
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-386), « Մկրտական ուսուցումներ », 8, 5.