5. - Մարդկային խելքը սահմանափակ է (Կյուրեղ Երուսաղեմացի) – Գրադարան – Mashtoz.org

5. - Մարդկային խելքը սահմանափակ է (Կյուրեղ Երուսաղեմացի)

[...] Խելքն ի վիճակի է ընկալել բավականին արագ կերպով. լեզուն, մինչդեռ, խոսքերի և խոսակցության միջանկյալ արտահայտությունների կարիքն ունի։ Աչքն էլ, մեկ ակնթարթում միայն, միաժամանակ ընկալում է աստղերի մի վիթխարի ծավալ։ Բայց եթե մեկն ուզում է բացատրել դրանք մեկ առ մեկ, թե ի՛նչ է Առավոտյան Աստղը, ի՛նչ է Երեկոյան Աստղը, և այսպես շարունակ` մյուս բոլորը, այդ դեպքում բազմաթիվ խոսքերի կարիքն ունի։ Նույն կերպ, նաև միտքը ընդունակ է մեկ ակնթարթում բովանդակել ամբողջ երկիրը, ծովը և ողջ տիեզերքը։ Մյուս կողմից, ևս մեկ անգամ, այն, ինչը որ միտքը հղանում է միայն մեկ ակնթարթում, կարող է հետո արտահայտվել միմիայն բազմաթիվ բառերի գործածմամբ։

Օրինակը, որը հենց նոր ներկայացրեցինք, նշանակալի է, բայց դեռևս չափազանց թույլ և ո՛չ ամբողջովին արդյունավետ։ Իրոք, երբ մենք խոսում ենք Աստծո մասին, չենք ասում այն ամենը, որ կարող էր ասվել, որովհետև այդքանը կարող է հայտնի լինել միմիայն Իրեն։ Մենք, մինչդեռ, Աստծո մասին արտասանած մեր ճառերում հաստատում ենք սոսկ այնքանը, որքանը որ մեր մարդկային բնությունն ի վիճակի է ըմբռնելու այն բաների մասին, որոնք վերաբերվում են Նրան. այսինքն` այնքանը, որքանը որ մեր սահմանափակությունը կարող է հասնել կրելու։

Մենք չենք կարող բացատրել, թե Աստված ի՛նչ է(*)։ Հանգիստ խղճով խոստովանենք. մենք դա չգիտենք։ Ճանաչել սեփական տգիտությունը Աստծուն վերաբերվող բաների մեջ` ահա՛ սա մեծ իմաստության փաստարկ է։ [...]

 

Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-386), « Մկրտական ուսուցումներ », 6, 2.

(*) Այսինքն` Աստծո էությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։