6. - Անճառելիությունը Նրա, Ով անհասանելի է մեր մտքի համար (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

6. - Անճառելիությունը Նրա, Ով անհասանելի է մեր մտքի համար (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Ի՛նչ էլ որ մարդը խորհի իրենից տարբեր, արարված առարկան երբեք նման չի լինի իր արարչին։ [...] Աստված անճառելի է. մենք առավել հեշտությամբ ասում ենք այն, ինչ Նա չէ, քան թե այն, ինչ Նա է: Մտածո՞ւմ ես երկրի մասին. Աստված դա չէ՛: Մտածո՞ւմ ես ծովի մասին. Աստված դա չէ՛: Մտածո՞ւմ ես այն ամեն ինչի մասին, որ երկրի վրա է՝ մարդկանց և կենդանիների. Աստված դա չէ՛: Այն ամեն ինչի մասին, որ ծովում է կամ թռչում է օդում. Աստված դա չէ՛: Այն ամեն ինչի մասին, որ փայլում է երկնքում՝ աստղերի, արեգակի, լուսնի. Աստված դա չէ՛: Մտածո՞ւմ ես երկնքի մասին. Աստված դա չէ՛: Մտածո՞ւմ ես հրեշտակների` զորությունների, իշխանությունների, հրեշտակապետների, գահերի, աթոռների, տերությունների մասին. Աստված դա չէ՛:

Իսկ ի՞նչ է Նա։ Ես միայն այսքանը կարողացա ասել՝ այն, ինչ Նա չէ: Հարցնում ես ինձ, թե Նա ի՞նչ է: Այն է, ինչ «աչքը չի տեսել, ականջը չի լսել, և մարդու սրտի մեջ չի մտել» (1Կր 2, 9): Ինչպե՞ս ես ակնկալում, որ լեզվի վրա բարձրանա այն, ինչը որ չի մտել սրտի մեջ: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Սաղմոսների մեկնություն », 85, 8 (12).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։