7. - Աստծո անթափանցելի մեծությունը (Դիոնիսիոս Արիսպագացի) – Գրադարան – Mashtoz.org

7. - Աստծո անթափանցելի մեծությունը (Դիոնիսիոս Արիսպագացի)

[...] Արդարացիորեն Աստված կոչվում է մեծ: Նրա մեծությունը, որ հաղորդվում է բոլոր մեծ գոյություններին և տարածվում ու ձգվում է որևէ ա՛յլ հնարավոր չափման սահմաններից դուրս, ընդգրկում է ամեն վայր, գերազանցում է ամեն չափ, անցնում է որևէ անհունությունից անդին:

Աստված մեծ է Իր լիությամբ ու վեհությամբ և իր բխումներով, որոնք, ցայտաղբյուրների նման, անսպառ առատությամբ հաղորդվում են բոլորին, մնալով, այնուամենայնիվ, անեղծ՝ իրենց առատության մեջ, մանավանդ թե՝ առավե՛լ ևս հորդելով, չնայած տարածվելուն:

Աստծո մեծությունը անսահման մեծություն է՝ առանց քանակի և չափի. մի վեհաշուքություն, որն իրականանում է անբովանդակելի վեհության անսահմանափակ և մեծապես ընդարձակ տարածման համաձայն: [...]

 

Սբ. Դիոնիսիոս Արիսպագացի (5-6-րդ դարեր), « Աստվածային անունների մասին », 9, 2.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։