8. - Ակնարկ աստվածային զորության մեծությանը (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

8. - Ակնարկ աստվածային զորության մեծությանը (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Աստված մեծ է ո՛չ թե ծավալով, այլ՝ զորությամբ. Նա, որ Իր իմաստությամբ փոքրիկ մրջյուններին ու մանրիկ մեղուներին օժտել է ավելի նուրբ զգայարանով, քան ունեն էշերն ու ուղտերը. Նա, որ մի փոքրիկ հատիկից ստեղծում է բավականին մեծ թզենին, մինչդեռ շատ ավելի խոշոր սերմերից ծնվում են շատ ավելի փոքր բույսեր. Նա, որ իսկապես փոքրիկ բիբն օժտել է այսքան ուժգին սրատեսությամբ, որն աչքերի միջով դուրս արձակվելով՝ մի ակնթարթում կտրում-անցնում է գրեթե կես երկնակամարը. Նա, որ մի կետից, և ուղեղի գրեթե կենտրոնից, հինգ ուղղություններով բաշխելով տարածում է բոլոր զգայարանները. Նա, ի վերջո, որ սրտի՝ մի այսքա՜ն փոքր օրգանի միջոցով, կենսական շարժումը մատակարարում է մարմնի բոլոր մասերին՝ այս և նման ա՛յլ միջոցներով ցույց տալով մեզ հզոր հետևանքներ փոքրագույն պատճառներից. Նա, որ փոքր չէ այն բաների մեջ, որոնք մեզ փոքր են թվում: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Նամակներ », II, 137, 8 (Վոլուսիանոսին).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։