8. - Արարչի հոգևոր բնությունը (Օգոստինոս Հիպպոնացի) – Գրադարան – Mashtoz.org

8. - Արարչի հոգևոր բնությունը (Օգոստինոս Հիպպոնացի)

[...] Աստվածային Գրքերի հեղինակությունը չէ միայն, որ ուսուցանում է մեզ, որ Աստված գոյություն ունի, այլ նաև` մեզ շրջապատող ողջ բնությունն ինքնին, որի մի մասն ենք կազմում նաև մենք, հռչակում է մի գերագույն Արարչի գոյությունը, Ով մեր բնությունն օժտել է հոգով և բանականությամբ, որոնցով տեսնում ենք, որ հարկավոր է նախապատվությունը տալ ավելի կենդանի էակներին, քան թե անկենդաններին, ավելի զգայությամբ օժտվածներին, քան թե զգայազուրկներին, ավելի բանականներին, քան թե անբաններին, ավելի անմահներին, քան թե մահկանացուներին, ավելի զորավորներին, քան թե զորությունից զուրկ եղողներին, ավելի արդարներին, քան թե անարդարներին, ավելի գեղեցիկներին, քան թե տձևներին, ավելի բարիներին, քան թե չարերին, ավելի անապականներին, քան թե ապականացուներին, ավելի անփոփոխներին, քան թե փոփոխականներին, ավելի անտեսանելիներին, քան թե տեսանելիներին, ավելի անմարմիններին, քան թե մարմնավորներին, ավելի երջանիկներին, քան թե դժբախտներին:

Հենց այս նույն պատճառով, քանի որ մենք Արարչին առանց վարանելու դասում ենք արարածներից վեր, պետք է խոստովանենք, որ Նա տիրապետում է կյանքի լիությանը, որ զգում և ըմբռնում է ամեն ինչ. որ Նա չի կարող մահանալ, ապականվել, փոփոխվել. որ Նա մարմին չէ, այլ` բոլորից առավել զորավոր, առավել արդար, առավել գեղեցիկ, առավել բարի և առավել երանելի հոգին: [...]

 

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430), « Երրորդության մասին », 15, 4.6.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։