« ԴՈՒՔ Է՞Լ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ ԻՆՁՆԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԴՈՒՔ Է՞Լ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ ԻՆՁՆԻՑ »

Սբ. Բեռնարդոսի (1091-1153) « Ճառեր զանազան հարցերի մասին » աշխատությունից, 5 ։ PL 183, 556 .
 
 
[...] Ավետարանում կարդում ենք, որ մինչ Տերը քարոզում էր և Իր աշակերտներին հրավիրում էր մասնակցելու Իր չարչարանքներին՝ Իր Մարմնի խրախճանական խորհրդի միջոցով, ոմանք ասացին. «Խիստ է այդ խոսքը», և այդ պահից այլևս չէին շրջում Նրա հետ։ Առաքյալները, երբ իրենց հարց տրվեց, թե արդյոք իրենք է՞լ էին ցանկանում հեռանալ, պատասխանեցին. «Տե՜ր, ո՞ւմ մոտ գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» (Հվհ 6, 68)։
Այսպիսով ասում եմ ձեզ, եղբայրներ. մինչև օրս կան անձինք, որոնց համար հստակ է, որ Հիսուսի խոսքերը «հոգի են և կյանք», ուստի հետևում են Իրեն։ Ուրիշների, մինչդեռ, Նրա խոսքերը խիստ են թվում և այլուր փնտրում են մեծապես անպարարտ մխիթարություններ։ «Իմաստությունն իր ձայնը լսելի է դարձնում հրապարակներում» (Առկ 1, 20), այսինքն՝ խրատում է նրանց, ովքեր քայլում են «լայն ու ընդարձակ ճանապարհի վրա, որ տանում է դեպի մահ» (Մտթ 7, 13), ետ կանչելու համար նրանց, ովքեր այդ ճանապարհի վրա են քայլում։ Այն աղաղակում է. «Քառասուն տարի տհաճություն զգացի այդ սերնդից և ասացի. սա շեղված սիրտ ունեցող ժողովուրդ է» (Սղմ 95, 10)։ Մի ուրիշ սաղմոսում գտնում ես. «Տերը միայն մի անգամ խոսեց» (Սղմ 62, 12)։ Անշուշտ, միայն մի անգամ, քանի որ միշտ խոսում է։ Հիրավի, մի անգամ և առանց ընդհատվելու, այսինքն՝ շարունակական ու անվերջ է Իր խոսելը։ Մեղավորներին կոչ է անում վերադառնալ իրենց անձերից ներս, որովհետև այնտեղ է Ինքը բնակվում և խոսում։ [...] Եթե այսօր լսենք Իր ձայնը, չկարծրացնենք մեր սրտերը, գրեթե նույն խոսքերն է, որ ընթերցում ենք Ավետարանում. [...] «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը» (Հվհ 10, 27)։ [...] Իր արոտի ժողովուրդն եք և Իր կողմից առաջնորդվող հոտը, եթե այսօր լսում եք Իր ձայնը (Սղմ 95, 8)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։