« ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՎ՝ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԿԱՐԵԿՑԱՆՔ ԶԳԱՑ, ՔԱՆԻ ՈՐ ՀՈԳՆԱԾ ԷԻՆ ԵՎ ՈՒԺԱՍՊԱՌ » – Գրադարան – Mashtoz.org

« ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՎ՝ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԿԱՐԵԿՑԱՆՔ ԶԳԱՑ, ՔԱՆԻ ՈՐ ՀՈԳՆԱԾ ԷԻՆ ԵՎ ՈՒԺԱՍՊԱՌ »

Սբ. Բեռնարդոս Քլեռվոյացի (1091-1153). 7րդ Ճառ Հիսնակացի.

 
[...] Այս պահից ևեթ ողջ սրտով տոնակատարում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը, և մեր պարտականությունն ենք սոսկ կատարում, քանի որ Նա եկել է ո՛չ միայն մեր մոտ, այլ՝ մեր համար։ Տերը մեր ունեցվածքների կարիքը չունի. մեծությունը շնորհի, որ մեզ պարգևել է, ցույց է տալիս, թե ինչպիսի՜ն էր մեր չքավորությունը։ Հիվանդության ծանրությունը գնահատում ենք այն ծախսի մեծությունից, որ հարկավոր է եղել կատարել՝ հիվանդությունը բուժելու համար։ [...]
Փրկչի գալուստն, ուստի, հարկավոր էր. վիճակը, որի մեջ գտնվում էին մարդիկ, անհրաժեշտ էր դարձնում Նրա ներկայությունը։ Ուրեմն, թող որ շուտով գա Փրկիչը։ Թող որ հավատքի միջոցով գա բնակվելու մեր մեջ, Իր շնորհի ողջ հարստությամբ հանդերձ։ Թող որ խլի մեզ կուրությունից, ազատի մեզ հիվանդ վիճակից, վեր հանի մեզ մեր տկարությունից։ Եթե Նա մեր մեջ է, ո՞վ կկարողանա սխալի մեջ գցել մեզ։ Եթե մեր հետ է, ի՞նչ չենք կարող անել Նրա մեջ, Ով մեր ուժն է (Փլպ 4, 13)։ «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռմ 8, 31)։
Հիսուսը վստահելի խորհրդատու է, չի սխալվում և մեզ սխալի մեջ չի գցում. հզոր օգնություն է, որի ուժը երբեք չի սպառվում։ [...] Աստծո իմաստությունն է, Աստծո զորությունը (1Կր 1, 24)։ [...] Բոլորս, ուստի, դիմենք այսքա՜ն մեծ Վարդապետին. այն բոլոր գործերում, որ անում ենք, հայցենք այս օգնությունը. մեր պայքարների մեջ՝ ապավինենք այսքա՜ն վստահելի պաշտպանին։ Եթե Նա արդեն եկել է աշխարհ, դա արել է բնակվելու համար մեր մեջ, մեր հետ և մեր համար։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։