« ՀՈՎՍԵՓ, ԴԱՎԹԻ ՈՐԴԻ » (Մտթ 1, 20) – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՎՍԵՓ, ԴԱՎԹԻ ՈՐԴԻ » (Մտթ 1, 20)

Սբ. Բեռնարդոս (1091-1153). Քարոզ « Առաքվեց », 2, 16.

 

[...] Հնարավոր չէ կասկածել, որ Հովսեփը շատ սուրբ և մեծ վստահության արժանի մարդ է եղել, քանի որ Փրկչի Մայրը պետք է դառնար նրա հարսը։ Եղել է «վստահելի ու խոհեմ ծառան» (Մտթ 24, 45), քանի որ Աստված սահմանել էր, որ նեցուկ լիներ Իր Մորը, պահապանը լիներ Իր Մարմնի, և համագործակից՝ փրկության Իր ծրագրին։

Պետք է հիշենք, որ նա Դավթի տոհմից էր։ Դավթի զավակ էր ո՛չ միայն ըստ մարմնի, այլ նաև՝ ըստ հավատքի, սրբության ու բարեպաշտության։ Հանձինս նրա՝ Տերը գտավ մի ա՛յլ Դավիթ, որին կարողացավ ամենայն ապահովությամբ վստահել Իր ամենագաղտնի ծրագրերը։ Նրան, իբրև մի ա՛յլ Դավթի, հայտնեց իմաստության խորհուրդները, և նրան բացահայտեց այն, ինչը որ անհայտ էր այս աշխարհի բոլոր ուսուցիչներին։ Նրան շնորհեց տեսնել և լսել այն, ինչը որ բազմաթիվ թագավորներ ու մարգարեներ, հակառակ իրենց ունեցած փափագի, չկարողացան ո՛չ տեսնել, ո՛չ լսել (հմմտ. Մտթ 13, 17)։ Մանավանդ թե, նրան պարգևեց կրել, տանել, գրկել, սնել, պաշտպանել [մարդացյալ Աստծուն]։

Մարիամն ու Հովսեփը, հետևաբար, երկուսն էլ պատկանում էին Դավթի տոհմին. հանձինս Մարիամի իրականանում էր Տիրոջ կողմից մի ժամանակ Դավթին տրված խոստումը, մինչ Հովսեփն այդ իրականացման վկան էր։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։