« ԲԱՑԻ՛Ր ԱՉՔԵՐԴ։ ՀԱՎԱՏՔԴ ՓՐԿԵՑ ՔԵԶ » – Գրադարան – Mashtoz.org

« ԲԱՑԻ՛Ր ԱՉՔԵՐԴ։ ՀԱՎԱՏՔԴ ՓՐԿԵՑ ՔԵԶ »

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). Քարոզներ Ավետարանի շուրջ, 2. PL 76, 1081.

 
[...] Տե՛ս, թե ի՛նչ է ասում Տերը կույրին, որ մոտենում է. «Ի՞նչ ես ուզում, որ քո համար անեմ»։ Նա, որ կարողությունն ուներ տեսողությունը վերականգնելու, չգիտե՞ր, ուրեմն, թե ի՛նչ էր ուզում կույրը։ Անշուշտ թե գիտեր։ Բայց Նա կամենում է, որ մենք խնդրենք Իրենից բաները, թեև Ինքը գիտի արդեն, թե ի՛նչ ենք Իրենից խնդրելու և թե ի՛նչ է Նա մեզ տալու։ Կոչ է անում մեզ աղոթելու՝ տաղտկալի լինելու աստիճան, Նա, որ հաստատում է նաև. «Ձեր երկնավոր Հայրը գիտի, թե ի՛նչ բանի կարիքն ունեք, նախքան որ դուք կխնդրեք Իրենից դա» (Մտթ 6, 8)։ Նման կոչ է անում, որպեսզի խնդրենք Իրենից. նման կոչ է անում, որպեսզի մեր սրտին հորդորի աղոթելու։ [...]
Այն, ինչ կույրը խնդրում է Տիրոջից, ոսկին չէ, այլ՝ լույսը։ Չի մտահոգվում խնդրելու ա՛յլ բան, քան միայն լույսը։ [...] Նմանվե՛նք այս մարդուն, հույժ թանկագին եղբայրներ։ Չխնդրենք Տիրոջից սուտ հարստություններ կամ երկրային ընծաներ, ո՛չ էլ՝ վայրկենական պատիվներ, այլ՝ լույսը. ո՛չ այն մեկը, որ պարագրված է տարածքի, սահմանափակված՝ ժամանակի մեջ, ընդմիջված՝ գիշերվա կողմից. այն մեկը, որ բաժնեկցում ենք կենդանիների հետ։ Այլ՝ խնդրենք այն լույսը, որը միայն հրեշտակներն են տեսնում մեր հետ. որի վերաբերյալ ոչ ոք չգիտի, թե որտեղի՛ց է սկսվում, և որն անվախճան է։
Այդ լույսին հասնելու ճանապարհը Հավատքն է։ Ահա՛ թե ինչո՛ւ է Տերն այսպես պատասխանում կույրին, որի տեսողությունը քիչ անց վերականգնելու էր. «Բացի՛ր աչքերդ։ Հավատքդ փրկեց քեզ»։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։