« ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ԾՐԱԳԻՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ԾՐԱԳԻՐԸ »

ԳՐԻԳՈՐ ՄԵԾ, Քարոզներ Ավետարանների մասին, II, 25, 3 (PL 76, 1191C-D; SC 522, p. 112).
 
 
[...] Հանձինս [Քրիստոսի գերեզմանում հայտնված] երկու հրեշտակների կարող ենք ճանաչել երկու Կտակարանները: [...]
Նրանք միասին գտնվում են այնտեղ, ուր գտնվում է Տիրոջ մարմինը, որովհետև միաձայն ավետարանելով, որ Տերը մարմնացել է, մահացել է, հարություն է առել, երկու Կտակարանները որոշակի առումով բազմել են Նրա երկու կողմում. Հինը՝ գլխի մոտ, իսկ Նորը՝ ոտքերի:
Այս պատճառով է նաև, որ երկու քերովբեները, որոնք պահպանում էին Քավության տապանակը, հայում էին մեկը մյուսին: [...] Արդարև, քերովբե նշանակում է ճանաչողության լիություն: Եվ ի՞նչ են նշանակում երկու քերովբեները, եթե ոչ՝ երկու Կտակարանները:
Ի՞նչ է ներկայացնում Քավության տապանակը, եթե ոչ՝ մարմնացյալ Տիրոջը, որի մասին Հովհաննեսն ասում է, որ Նա քավություն դարձավ մեր մեղքերի համար: Երբ Հին Կտակարանը ցույց է տալիս, որ պետք է կատարվի այն, ինչը որ Նորը հռչակում է, որ կատարվել է Տիրոջ մեջ, նրանք մեկը մյուսին հայում են քերովբեների նման, իրենց հայացքն ուղղելով Քավության տապանակին, որովհետև իրենց մեջտեղում տեսնելով Տիրոջը [...] համաձայնությամբ պատմում են Նրա սիրո ծրագրի խորհուրդը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։