« ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ՕՏԱՐԱԿԱՆԻ ՊԵՍ ԵՂԱՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ՕՏԱՐԱԿԱՆԻ ՊԵՍ ԵՂԱՎ »

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք XIV (SC 212).

 

[...] «Մի օտարական եմ նրանց աչքին » (Հոբ 19, 15)։ Ժողովարանի կողմից ճանաչված չլինելը մեր Փրկչի համար նշանակում էր օտարականի պես լինել Իր սեփական տանը։ Այն է, ինչ վկայում է Մարգարեն հետևյալ խոսքերով. «Ինչո՞ւ ես ուզում օտարականի պես լինել երկրում և անցորդի նման, որ մի գիշեր է միայն կանգ առնում » (Երմ 14, 8)։

Քանի որ չընդունվեց որպես Տեր, Նրա հետ վարվեցին ո՛չ որպես տեղի քաղաքացու, այլ՝ որպես օտարականի։ Եվ իբրև մի անցորդի, որ կանգ առավ գիշերակացի տեղ փնտրելու համար. Հուդեայում Նա միայն մի քանի մարդ վերցրեց, բայց Հեթանոսներին կանչելու համար է, որ կատարեց Իր ճամփորդությունը։

Ուստի, նրանց աչքին եղավ իբրև մեկը, որ անցնում է, քանի որ իրենց միտքը [շղթայված] մնաց այն բաներին, որ տեսնում էին, և չէին կարողանում հասկանալ Տիրոջ մեջ այն, ինչ չէին տեսնում։ Արհամարհելով Նրա տեսանելի մարմինը՝ չհասան հասկանալու Նրա անտեսանելի վեհությունը։ Իրավամբ, ուստի, կարելի է ասել.  «Մի օտարական եմ նրանց աչքին »։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։