« ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ »

Սբ. Թովմա Աքվինացու « Համառոտություն աստվածաբանության » աշխատությունից, II-II, q. 64, a. 5.
 
 
[...] Կյանքը Աստծո ստույգ պարգևն է մարդուն, և այդ պարգևը մնում է իշխանության ներքո Նրա, ով «մահ է տալիս և ապրեցնում է»։ Ուստի, ով ինքն իրեն զրկում է կյանքից, մեղանչում է Աստծո դեմ. ինչպես նա, ով սպանում է մի ստրուկի, մեղանչում է նրա տիրոջ դեմ, և ինչպես որ մեղանչում է նա, ով անպատկառությամբ ինքն իրեն վերագրում է ինչ որ մի դատ վարելու իրավունքը, որը սակայն իրեն չի հանձնվել։ Արդարև, միմիայն Աստծուն է պատկանում դատաստանը կյանքի և մահվան վրա, Աստվածաշնչի խոսքի համաձայն. «Ես Եմ, որ մահ եմ տալիս և ապրեցնում եմ» (2Օր 32, 39)։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։