« ՀԻՍՈՒՍԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ, ՄԻՆՉԵՎ ԻՐ ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԻՐ ԱՐՅՈՒՆԸ ՏԱԼՈՒ ԱՍՏԻՃԱՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ, ՄԻՆՉԵՎ ԻՐ ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԻՐ ԱՐՅՈՒՆԸ ՏԱԼՈՒ ԱՍՏԻՃԱՆ »

Սբ. Թովմա Աքուինացի (1225-1274), Դասախոսություններ Քրիստոսի Մարմնի տոնի կապակցությամբ.
 
 
[...] Վիթխարի պարգևները, որոնցով Տերն առատորեն լիացրել է քրիստոնյա ժողովրդին, նրան վերամբարձում են մի բարձրագույն արժանապատվության։ Չկան, արդարև, և երբեք չեն եղել, ժողովուրդներ, որոնց աստվածություններն այնքա՜ն մոտիկ լինեն, որքան որ մեր Աստվածն է մոտիկ մեզ (հմմտ. 2Օր 4, 7)։ Աստծո Միածին Որդին, մեզ Իր աստվածությանը մասնակից դարձնելու ծրագրի համաձայն, ստանձնեց մեր բնությունը, և դարձավ մարդ՝ մարդկանց աստվածացնելու համար։ Ամեն բան գործածեց մեր փրկության համար։ Արդարև, մեզ Աստծո հետ հաշտեցնելու համար Խաչի խորանի վրա Հայր Աստծուն ընծայեց Իր Մարմինն ու Իր Արյունը. և Իր Արյունը հեղեց որպես գին՝ փրկագնելու համար մեզ ստրկության վիճակից և մաքրագործելու համար մեզ բոլոր մեղքերից՝ վերածնության ավազանով։
 
Որպեսզի մեր մեջ մնա այդպիսի վիթխարի պարգևի մշտնջենական հիշատակը, հավատացյալներին թողեց Իր Մարմինը որպես կերակուր և Իր Արյունը որպես ըմպելիք՝ հացի և գինու կերպարանքի ներքո։ Զարմանահրաշ ու մեծարժեք խնջույք, որ բերում է փրկությունը և պարունակում է սիրո լիությունը։ Ի՞նչ կա ավելի թանկարժեք այս Ընթրիքից, ուր մեզ տրվում է միսը ո՛չ թե հորթերի ու այծերի, այլ՝ Քրիստոսի՝ ճշմարիտ Աստծո։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։