Աղոթքներ և հրաժեշտի ողջույններ – Գրադարան – Mashtoz.org

Աղոթքներ և հրաժեշտի ողջույններ

ԻԱ. – 1. Ես քավության զոհ եմ ձեր և նրանց համար, որոնց – Աստծո փառքի համար – ուղարկեցիք այստեղ՝ Զմյուռնիա, որտեղից գրում եմ ձեզ: Գոհանում եմ Աստծուց, մինչ սիրտս գորովով լի է Պողիկարպոսի, ինչպես նաև ձեր հանդեպ: Հիշեցեք ինձ, ինչպես Հիսուս Քրիստոսն էլ հիշում է ձեզ:

 

2. Աղոթեցեք Ասորիքի Եկեղեցու համար, որտեղից – թեև նրա հավատացյալներից վերջինն եմ – շղթայակապ տարվում եմ Հռոմ, որովհետև արժանի համարվեցի ընտրվելու, որպեսզի փառավորեմ Աստծուն: Անհողդողդ մնացեք Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի՝ մեր ընդհանուր հույսի մեջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։