Աղոթքներ և հրաժեշտի ողջույններ – Գրադարան – Mashtoz.org

Աղոթքներ և հրաժեշտի ողջույններ

Թ. – 1. Ձեր աղոթքներում հիշեցեք Ասորիքի Եկեղեցին, որն այժմ, իմ փոխարեն, Աստծուն ունի որպես հովիվ: Միմիայն Հիսուս Քրիստոսը կհսկի նրա վրա որպես Եպիսկոպոս, և ձեր սերը:

 

2. Ինչ վերաբերվում է ինձ, ես ամաչում եմ, որ դասվում եմ այդ Եկեղեցու հավատացյալների շարքը: Արժանի չեմ, քանի որ նրանցից ամենավերջինն եմ, մի վիժվածք[1]: Բայց եթե կարողանամ հասնել Աստծուն, ողորմությամբ կստանամ լինել ինչ որ մեկը[2]:

 

3. Ձեզ ողջունում է իմ հոգին և ինձ ընդունած Եկեղեցիների սերը: Նրանք ինձ ընդունեցին հԱնուն Հիսուս Քրիստոսի[3], և ո՛չ թե՝ որպես մի պարզ անցորդ: Նաև այն Եկեղեցիները, որոնք իմ անցնելիք ճանապարհին չէին գտնվում, քաղաքից քաղաք ընդառաջ էին գալիս ինձ:

 
[1] Հմմտ. 1Կր 15, 8-9.
[2] Ներկա կյանքը Իգնատիոսը (Պողոս Առաքյալին հետևելով) համեմատում է սաղմի ներարգանդային գոյությանը. եթե չենք հասնում Աստծո լույսին, մեր գոյության ամբողջ իմաստը ձախողվում է (վիժում), մինչ Աստծուն հասնելով՝ ձեռք ենք բերում մի ինքնություն (ծնունդ):
[3] Հմմտ. Մտթ 10, 40.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։