Անհողդողդ մնա, ինչպես դարբնասալը մուրճի հարվածների տակ – Գրադարան – Mashtoz.org

Անհողդողդ մնա, ինչպես դարբնասալը մուրճի հարվածների տակ

Գ. – 1. Թող որ չսարսափեցնեն քեզ նրանք, ովքեր արժանահավատ են թվում, բայց ա՛յլ ուսմունքներ են ուսուցանում: Անհողդողդ մնա, ինչպես դարբնասալը մուրճի հարվածների տակ: Քաջարի մարզիկին է հատուկ հարվածներ ստանալ, բայց հաղթական դուրս գալ: Որքա՜ն ավելի հարկավոր է, որ մենք ամեն բան Աստծո համար կրենք ու համբերենք, որպեսզի Նա էլ մեզ համբերի:

 

2. Է՛լ ավելի եռանդուն եղիր, քան որքան այժմ կաս: Ուշադիր քննիր ժամանակները: Սպասիր Նրան, Ով ժամանակից վեր է, Անժամանակը. Անտեսանելին, որ մեր համար տեսանելի դարձավ. Անշոշափելին, Անչարչարելին, որ մեր համար դարձավ չարչարելի. Նա, որ ամեն տեսակ տառապանք կրեց մեր համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։