Անձս զոհաբերում եմ ձեր համար – Գրադարան – Mashtoz.org

Անձս զոհաբերում եմ ձեր համար

Ը. – 1. Ոչ ոք, ուստի, թող չխաբի ձեզ, ինչպես արդեն իսկ չեք թողնում, որ խաբեն ձեզ, քանի որ դուք ամբողջովին Աստծունն եք: Եթե ձեր մեջ չկարողանա ներթափանցել ձեզ նեղելու ու չարչրկելու ի զորու որևիցէ մի վեճ, ուրեմն դուք ապրում եք Աստծո համաձայն: Ես քավության զոհ եմ ձեր համար[1] և անձս զոհաբերում եմ ձեր համար, ո՜վ Եփեսացիներ. դուք՝ հավիտյան անվանի Եկեղեցի:

 

2. Միայն բնությամբ շարժվող մարդը չի կարող հոգևոր գործեր կատարել, ո՛չ էլ հոգևոր մարդը՝ սոսկ մարդկային գործեր. այնպես՝ ինչպես ո՛չ հավատքը կարող է անհավատության գործեր ծնել, ո՛չ էլ անհավատությունը՝ հավատքի գործեր: Սակայն, այն գործերը ևս, որ կատարում եք ըստ մարդկային բնության, հոգևոր են, քանի որ դուք ամեն բան կատարում եք Քրիստոսի մեջ[2]:

 
[1] Հունարեն «perìpsema» եզրը արտահայտում է քավության զոհի իմաստը, բայց միաժամանակ կարող է մատնանշել նաև անարգ ու անարժան ենթակա, համեմատելի՝ աղբին ու նման բաների, հաճախ վիրավորական շեշտադրմամբ: Իգնատիոսի մոտ, այս եզրի գործածումը պարզապես սովորական ձև չէ՝ արտահայտելու համար սեփական անարժանությունը ինքնախոնարհեցման շեշտադրումներով, այլ ավելի՝ մարտիրոս լինելու նրա սթափ գիտակցության արտահայտությունն է:
[2] Նրանց համար, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի մեջ, այլևս գոյություն չունեն սրբազան և աշխարհական, հոգևոր և մարմնական իրականություններ: Յուրաքանչյուր գործ և արարք հոգևոր է, եթե այն գործող ենթական հոգևոր է (հմմտ. 1Կր 10, 31; Գղտ 3, 26-28):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։