Աստծո համար ամեն նեղություն կրելով, մի օր հասնելու եք Նրան վայելելու – Գրադարան – Mashtoz.org

Աստծո համար ամեն նեղություն կրելով, մի օր հասնելու եք Նրան վայելելու

Թ. – 1. Լավ է, ուստի, որ կրկին զգաստանանք և, քանի դեռ մեզ ժամանակ է տրված, դարձի գանք Աստծուն: Լավ է ճանաչել[1] Աստծուն և Եպիսկոպոսին: Ով պատվում է Եպիսկոպոսին, պատիվ է ընդունում Աստծուց: Ով ինչ որ մի բան է անում Եպիսկոպոսից գաղտնի, ծառայում է սատանային:

 

2. Շնորհն, ուստի, թող որ ամեն բան առատացնի ձեր համար, քանի որ արժանի եք դրան: Դուք սփոփեցիք ինձ ամեն ինչում. Հիսուս Քրիստոսն էլ ձեզ կսփոփի: Իմ հանդեպ բարյացակամություն ցուցաբերեցիք և՛ երբ բացակա էի, և՛ երբ ներկա էի. Աստված թող փոխարենը հատուցի ձեզ: Նրա համար ամեն նեղություն կրելով, մի օր հասնելու եք Նրան վայելելու:

[1] «Ճանաչել» բայը գործածված է «հեղինակությունն ընդունել» իմաստով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։