Ավելի մահվան դատապաշտպաններն են, քան ճշմարտության – Գրադարան – Mashtoz.org

Ավելի մահվան դատապաշտպաններն են, քան ճշմարտության

Ե. – 1. Ոմանք Քրիստոսին չճանաչելով՝ մերժում են Նրան, կամ ավելի ճիշտը՝ մերժվում են Նրանից, որովհետև ավելի մահվան դատապաշտպաններն են, քան ճշմարտության: Նրանց չեն համոզել ո՛չ Մարգարեները, ո՛չ Մովսեսի Օրենքը, և ո՛չ էլ մինչև օրս Ավետարանը, և ո՛չ իսկ մեզնից յուրաքանչյուրի կրած չարչարանքները:

 

2. Մեր մասին էլ են նման կերպ մտածում: Բայց ինձ ի՞նչ օգուտ, եթե մեկն ինձ գովում է, բայց անարգում է իմ Տիրոջը, չընդունելով, որ Նա օժտված էր մարմնով: Ով սա չի դավանում, արդեն իսկ լիովին ուրացել է Նրան, և հենց ինքը մեկն է, ով քարշ է տալիս իր սեփական դիակը[1]:

 

3. Պատշաճ չնկատեցի այստեղ գրի առնել նրանց անունները, քանի որ հավատքից զուրկ են: Մանավանդ թե, չէի կամենա և ո՛չ իսկ հիշել նրանց, մինչև որ դարձի կգան Քրիստոսի չարչարանքներին, Ով մեր հարությունն է:

[1] Քրիստոսի կյանքն իր մեջ չունենալով՝ մարդը հոգեպես մեռած մեկն է, որն իր մարմինը քարշ է տալիս որպես դիակ: Իգնատիոսի այս հաստատումը բազմաթիվ ապացույցների կարիք չունի. մարդկանց ամենօրյա կյանքն արդեն լիովին փաստում է դա:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։